8.05.2024
Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» ԱԿ-ում զոհվածների ընտանիքներին
prev Նախորդ նորություն

Հայաստանում տեղի կունենա Sensor միջազգային երաժշտական փառատոնը

Sensor երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 10-ից 12-ը Հայաստանում` Օրգովում գտնվող Պարիս Հերունու աստղադիտարանի տարածքում։


Միջոցառման չորս երաժշտական բեմերում կհյուրընկալվեն Ավստրիայից, Հայաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Վրաստանից, Իսրայելից, Իտալիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թայվանից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Ճապոնիայից ժամանած ավելի քան 80 արտիստներ:


Փառատոնը նախատեսում է արվեստի ծավալուն ծրագիր, որին մասնակցում են աշխարհահռչակ մեդիա արտիստներ։


Աստղադիտարանի կենտրոնական օբյեկտը 54 մետրանոց ռադիոօպտիկական աստղադիտակն է՝միջոցառման խորհրդանիշը և լազերային մեդիա ինստալյացիա հարթակը, դե իսկ փառատոնի երաժշտական բեմերը տեղակայված են աստղադիտակի հարակից տարածքներում։


Sensor-ի արվեստի ծրագրի աստղերը՝ ավստրիացի նկարիչ Պիտեր Կուտինը, իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Տոսինին և ավստրալացի նկարիչ Թոնի Բաքը փառատոնի հանդիսատեսի համար եզակի օբյեկտներ և ինստալյացիաներ են պատրաստում։


Փառատոնի արտ պատկերասրահի ստեղծման գործում ներգրավված են Armenia Art Basis պլատֆորմի մի խումբ արվեստագետներ: Տարբեր ժանրերի արտիստներ Արտեմ Ստեֆանովը,Վտոլը, Բորոգազը, Օլեգ Գլուշկովը կցուցադրեն իրենց աշխատանքները՝ սթրիթ արտից մինչև թատերական ներկայացումներ:


Փառատոնի թիմն ամբողջ աշխարհում (Նյու Յորք, Բեռլին, Բարսելոնա, Մոսկվա) խոշոր մշակութային միջոցառումների անցկացման փորձ ունի: Կազմակերպիչների արխիվում են ամենաբարձր մակարդակի միջոցառումներ, ինչպիսին է օրինակ, բազմօրյա երաժշտական փառատոնը՝ անցկացված նախկին ԳԴՀ (Բեռլին) ռադիոհեռարձակման կենտրոնի շենքում, որը մշակութային նշանակութան օբյեկտ է։


Sensor-ը լիարժեք եռօրյա փառատոն է: Կազմակերպվում է քեմփինգ, որտեղ հյուրերը կարող են տեղադրել իրենց սեփական վրանը կամ վարձել արդեն տեղադրվածը ստանդարտ կամ պրեմիում տարբերակներով:


Գործելու է սննդի կետ՝ ընդարձակ ճաշացանկով։ Միջոցառման ողջ ընթացքում սոցիալական ակումբի մուտքը բաց կլինի։ Փառատոնի անցկացման վայր Երևանից և հակառակ ուղղությամբ կարող եք հասնել Sensor-ի՝ 30 րոպեն մեկ գործող տրանսպորտային ուղերթներով:


Տոմսերի վերաբերյալ և այլ տեղեկություններ հասանելի են sensorfestival.org/ պաշտոնական կայքէջում: Փառատոնի թիմը բաց է իրադարձության լուսաբանմամբ հետաքրքրված լրագրողների և հասարակության անդամների հետ շփման համար: Մենք ուրախ կլինենք կազմակերպել ձեանհատական այցելությունը փառատոնի վայր:


Sensor Փառատոն 2022


Սեպտեմբերի 10—12


A Guy Called Gerald, Abelle, AIGEL, André Pahl, Binh, Broken English Club,


Byetone, Cantenac Dagar, Dan Andrei, Daniela Huerta, Denis Kaznacheev, Dhafer


Youssef, Digby, DJ Majkel, Dopplereffekt, Ece Özel, Eiger Drums Propaganda, Elena


Colombi, EtIM, Evan Baggs, Gevorg Simonyan, GFRND, GMO, Hayk Karoyi,


Hespermen, HOV, Io8, Ivan Smagghe, Jing Lekker, Junki Inoue, Kamunts, Katerina,


Kirill Shapovalov, Krikor, Kymatic, Lea Bertucci, LEYA, Lipelis, Lisokot, Lurmish,


Maayan Nidam, Maoupa Mazzocchetti, Margenrot, Martin Kling, Matias Aguayo,


Merlin Ettore, MEROUJ, Mick Wills, Missteikk, Molero, Nastia Reigel, Norayr


Gapoyan, OID, Oko DJ, Philipp Gorbachev, Poima, RAKANS, Ranishe Niyaak,


Raphael Carrau, Rhadoo, Robin Ordell, Roma Ptashenko, Ron Morelli, Sacha


Mambo, San Proper, Sentimental Rave, Séxstasy, Simple Symmetry, Sofia Rodina,


T-White, TmbaTa Orchestra, Umwelt, Vaahzer, Velv.93, Viner, Violet, Vlada, Zeina,Zots, Zoviet France։

Մեր սրտագին ցավակցությունն ենք հայտնում. Գերմանիայի դեսպանություն
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel