20.04.2025
Որդեգրել ենք ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն. Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային բյուրոյի տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հիմնական կարիքների հասցեագրմանն ուղղված ՄԱԶԾ աջակցության համար և կարևորել զարգացման գործընկերների հետ համագործակցությունը երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերի շրջանակներում:


Անդրադարձ է կատարվել էներգախնայողության, թվայնացման և հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների ուղղություններով համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին: Երկուստեք կարևորվել է համատեղ ջանքերով ՄԱԶԾ ազգային ծրագրային նոր փաստաթղթի մշակման աշխատանքների ընթացքում թիրախային ուղղությունների մշակումն ու նախանշումը:


 


 

Ազգային փոքրամասնությունների մասով փոփոխությունները քննարկվել են եվրոպացիների հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար