28.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային բյուրոյի տնօրենին
prev Նախորդ նորություն

Ազգային փոքրամասնությունների մասով փոփոխությունները քննարկվել են եվրոպացիների հետ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Զեմֆիրա Միրզոեւան, Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը մայիսի 7-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽ մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամների տեսակետներին ծանոթանալն էր:


Ողջունելով հյուրերին՝ Ռուստամ Բաքոյանն ընդգծել է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը՝ այդ համատեքստում կարեւորելով նաեւ Վենետիկի հանձնաժողովի հետ առկա համագործակցությունը:


Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է որոշակի դիտարկումներ եւ առաջարկներ նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովի անդամներն ընդգծել են ազգային փոքրամասնությունների վերաբերյալ օրենք ունենալու անհրաժեշտությունը եւ նշել, որ նախատեսում են այդ կապակցությամբ քննարկումներ ունենալ շահագրգիռ կառույցների, ինչպես նաեւ Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Նշվել է, որ օրենքի նախագծում առկա որոշ դրույթներ փոփոխությունների կարիք ունեն:


Զրուցակիցները քննարկել են նախագծին, ինչպես նաեւ թեմային առնչվող հարցեր, ընդգծել գործակցելու պատրաստակամությունը:


Նույն օրը հյուրերի հետ հանդիպել եւ «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենսդրական նախաձեռնությանը վերաբերող հարցեր են քննարկել ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Զեմֆիրա Միրզոեւան եւ Իրինա Գասպարյանը: