19.02.2026
Կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում. Թովմաս Առաքելյան
prev Նախորդ նորություն

Անահիտ Մանասյանը Ժնևում է

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում է` մասնակցելու Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստին:

Դաշինքը հետևում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գործունեության համապատասխանությանը Փարիզի սկզունքներին, ինչպես նաև նպաստում է մարդու իրավունքերի զարգացմանն ու պաշտպանությանը:

Մայիսի 6֊ին տեղի են ունեցել Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների (APF, ENNHRI, NANHRI, RIDHCA) տարածաշրջանային ցանցերի ներկայացուցիչների և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) Բյուրոյի հանդիպումները:

Մասնակիցները փոխանակվել են լավագույն փորձով և գիտելիքներով:

Պաշտպանն ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի անդամ գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ակտիվ ներգրավվել նոր նախաձեռնություններին:

Մայիսի 6-ին կայացել է նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր վեհաժողովի նիստը:

Քննարկման օրակարգում ընդգրկված էին մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայությանն առնչվող մի շարք հարցեր:

Անահիտ Մանասյանը մասնակցել է նաև իրավապաշտպանների և օմբուդսմանական հաստատությունների ղեկավարների ու ներկայացուցիչների պաշտպանության թեմային նվիրված քննարկմանը:

Մասնակիցները ներկայացրել են այն մարտահրավերներն ու խոչընդոտները, որոնց բախվում են իրենց երկրներում՝ գործունեության իրականացնան ընթացքում:

Անահիտ Մանասյանը խոսել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փաստաբանների և լրագրողների անխոչընդոտ գործունեության հետ կապված առանձին բաժինների առկայության, առավել հաճախ հանդիպող դեպքերի նկարագրության և պաշտպանության կառուցակարգերի մասին։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Պաշտպանի հաստատության պաշտպանության առնչությամբ այս պահին առկա մարտահրավերներն ու բնականոն գործունեությունը խոչընդոտող վտանգները։

Առաջիկա օրերին տեղի կունենան Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստը և մի շարք այլ հանդիպումներ։

Եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան