28.11.2024
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
prev Նախորդ նորություն

Կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում. Թովմաս Առաքելյան

Քանի որ սուտը դարձյալ գլուխ է բարձրացրել, ուզում եմ անկեղծ զրուցենք. ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում: Իմ, մեր գույնը ԵՌԱԳՈւՅՆՆ Է: Շարժումն էլ` հաշտության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը:

"Անշուշտ, մեր շարքերին միանում են մարդիկ, որոնք շատերիդ համար, միգուցե, սիրելի չեն: Երբեմն իմ կողքով էլ քայլում են գործիչներ, որոնց գաղափարները, քաղաքական հայացքները բնավ չեմ կիսում: Տեսնում եմ մարդկանց, որոնց անցած ճանապարհը, մեղմ ասած, չի հիացնում ինձ: Ինքս էլ սուրբ չեմ:

Բայց Սրբազանի առաջնորդությամբ պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ սա պայքար է հանուն ճշմարտության, ոչ թե աթոռակռիվ: Ու եթե իսկապես հայտնվեն ջուր պղտորողներ, ոչ թե նեղացկոտ պատանու նման հեռանալու եմ, այլ շարունակելու եմ պայքարը: Իրենք պիտի հեռանան մեր շարքերից, ոչ թե՝ ես ու դուք:

Տարածված վարկաբեկող տեսանյութերը, թեզերը կեղծ են, տարիներ առաջ ասված, կոնտեքստից կտրված: Ու մեզ վրա հարձակված համակարգը ևս մեկ անգամ ցույց է տալիս` սուտ է և ստի հայր",- գրել է Առաքելյանը: