Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն. Արթուր Վանեցյան
Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների կոնկրետ հետազոտությունների և կոնկրետ եզրահանգման լավ նյութ են։ Կարծում եմ՝ դա հենց նրանց զբաղվելու գործն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն, "Հայրենիք" կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
"Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում։ Ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է։ Դե իսկ մահն իր հետ միշտ գարշահոտություն է բերում։
Նիկոլը հիմա փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում։
Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին",- գրել է Արթուր Վանեցյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ հայտնի ձայնագրությունն ամբողջությամբ չի հրապարակվել, եղել է միայն փոքր հատված։