24.11.2024
ՀՔԾ. Սարի թաղում տեղի ունեցած դեպքերով երկու անձանց ևս մեղադրանքներ են առաջադրվել
prev Նախորդ նորություն

Քիչ անց կմեկնարկի ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի դատը

Կենտրոն և Նորք Մարաշ դատարանը ստացել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի գործով նյութերը և քիչ անց դատական նիստը կմեկնարկի: Այս մասին VERELQ հետ զրույցում ասաց ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:

Հիշեցնենք, օգոստոսի 26-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ԱՄՆ քր. օր.-ի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն/, 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «h» և «a» կետերի և 3551-րդ հոդ. /փողերի լվացման նախնական համաձայնություն/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «a» կետի 2-րդ մասի և 3551-րդ հոդ /փողերի լվացում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Միրոնովի կինը՝ Յուլիա Միրոնովան «Ազատության» հետ զրույցում ասել է, որ կարծում է, որ ամերիկացի իրավապահները ցանկանում են ինչ-որ տեղեկություն ստանալ իր ամուսնուց:

Սպասվում է, որ դատական նիստում կորոշվի Միրոնովի հետագա ճակատագիրը: