Թուրքիայի, Վրաստանի ու ՀՀ–ի եռակողմ համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այդ մասին հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Զեքի Լևենթ Գյումրյուքչուն։Նա նշել է, որ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը, որի բացումը շուտով կկայանա, հանդիսանում է Մետաքսի ճանապարհի անբաժանելի մասը։ Ըստ նրա, ԲԹԿ–ն ուղղված չէ ՀՀ–ի մեկուսացմանը։Դեսպանը հավելել է, որ ապագայում ՀՀ–ի `Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում Երևանը նույնպես կկարողանա օգտվել այդ երկաթգծից։