25.11.2024
Իրավիճակը կայացված որոշումների արդյունք է. Մովսես Հակոբյանը՝ Լելե թեփեի կորստի մասին
prev Նախորդ նորություն

Արձանագրությունները ստորագրվել են «օկուպացված տարածքների» ազատման դիմաց. Չավուշօղլու

Շվեյցարիայում ստորագրված հայ–թուրքական արձանագրությունների հիմնական պայմանն այն էր, որ ՀՀ–ն դուրս կգա «օկուպացված տարածքներից», ինչից հետո իրենք կկարգավորեն հարաբերությունները։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղուն։

Ըստ նրա, «ի՞նչ տեղի կունեենա, եթե ՀՀ–ն չեղարկի այդ համաձայնությունները... այնքան ժամանակ, քանի դեռ մեր պայմանը չկատարվի, այդ համաձայնգրի կյանքի կոչումն անհնար է»։


Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն 2009 թվականի հոկտեմբերի 10-ին շվեյցարական Ցյուրիխում ՀՀ-ի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները ստորագրեցին երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման մասին արձանագրություններ։


Սակայն դիվանագիտական հարաբերությունների կարգավորման Հայաստանի նախաձեռնած այդ քայլը հաջողությամբ չպսակվեց, քանի որ Թուրքիան հենց սկզբից էլ ցույց տվեց, որ չի պատրաստվում վավերացնել արձանագրությունները քանի դեռ լուծված չէ Արցախի խնդիրն Ադրբեջանի օգտին:


Ի պատասխան դրան Հայաստանի նախագահը տեւական դադարից հետո հայտարարեց Ազգային ժողովի օրակարգում գտնվող արձանագրությունները հետ կանչելու մասին:


Վերջերս էլ Հունաստանի ԱԳՆ-ում իր ելույթի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել էր, որ Հայաստանի Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների: