ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի համաձայնագիրը վավերացնելու օրենքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:Համաձայնագրի նպատակն է ապահովել միասնական մաքսային կարգավորումների դաշտ ԵԱՏՄ երկրներում: Մաքսային օրենսգիրքն ուղղված է մաքսային գործընթացների արդիականացմանը, մաքսային կանոնների հետագա դյուրացմանը և համապատասխանեցմանը ԵԱՏՄ-ում գործող համաձայնագրերին: Օրենսգիրքը ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից:Համաձայն նոր օրենսգրքի, մաքսային շատ գործընթացներ կհեշտացվեն, կգործարկվի մեկ պատուհանի մեխանիզմը, ապրանքների շարժի հսկողությունը ԵԱՏՄ-ում և այլ պետությունների հետ առևտրային հարաբերություններում և այլն: