Չեխիայի ռազմական արդյունաբերության ասոցիացիայի նախագահ Իրժի Գինեկը կոչ է արել ԵՄ–ին վերացնել Ադրբեջանին հարձակողական զենքեր առաքելու վրա դրված էմբարգոն։Նա նշել է, որ ԵՄ պետք է նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը և քննարկի Ադրբեջանին զենք առաքելու հարցը, որպեսզի կարողանա պայքարել մեծ խմբաքանակներով զենք գնող այդ երկրի շուկայի համար։Ըստ նրա, Չեխիան և ԵՄ այլ երկրները պետք է Ադրբեջանի շուկայից դուրս մղեն ՌԴ–ին։