Թուրքիան հույս ունի 2018 թվականից զրոյական մաքսատուրք կիրառել Ադրբեջանից ներկրվող ապրանքների նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին։Նա նշել է, որ նախատեսվում է ստորագրել արտոնյալ առևտրի պայմանագիր մոտոկա ժամանակներս։Զեյբեքչին հավելել է, որ Թուրքիան արդեն իսկ մաքսատուրքերից ազատել է Նախիջևանից ներկրվող ապրանքները։