Այսօր Հադրութի շրջանում զոհված զինծառայողների աճյունների հայտնաբերման և տարհանման համար իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Որոնումներ վաղը չեն լինի: Աշխատանքները կվերսկսվեն առաջիկա օրերին: