22.11.2024
Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ. Այվազյանը՝ Զարիֆին
prev Նախորդ նորություն

Ընդգծում ենք՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները մեր կարմիր գիծն է. Ջավադ Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Երևանում իր պաշտոնակից Արա Այվազյանի հետ հանդիպմանը նշել է, որ միջազգայնորեն ճանաչված սահմանները, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը, իրենց կարմիր գիծն է:


Նրա խոսքով, Իրանը շատ մտահոգ է վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի սահմանին տեղի ունեցած սրացումներից։ «Մենք բազմիցս զգուշացրել ենք, որպեսզի զսպվածություն ցուցաբերվի և հարգվի ինքնիշխանությունը», - ասել է նա մայիսի 26-ին Երևանում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպմանը:

Նկատելով, որ Հայաստանին սահմանին նոր ճգնաժամի լուծման ուղղությամբ Իրանը հատուկ ջանքեր է գործադրել, Զարիֆը նշել է, որ մասնավորապես, հատուկ բանագնացին՝ Իրանի ԱԳ նախարարի տեղակալին գործուղել է տարածաշրջան։


«Կոնկրետ իմ այս այցի նպատակը հետևյալն է, որպեսզի ջանքեր գործադրեմ՝ որպես հարևան երկրի ներկայացուցիչ, կարողանանք օգտակար լինել, որպեսզի նմանատիպ սրացումները լուծում ստանան»,- ասել է Զարիֆը։


Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ մայիսի 25-ին Բաքվում հանգամանլից զրույց է ունեցել, այսօր էլ հանդիպելու է Հայաստանի վարչապետի և նախագահի հետ․ «Հուսով եմ, որ կկարողանանք տարբերակներ գտնել վերջին ժամանակահատվածում սրված իրավիճակը կարգավորելու համար»։


«Մենք ընդգծել ենք և դարձյալ ընդգծում ենք, որ միջազգայնորեն ճանաչված սահմանները, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը, մեր կարմիր գիծն է»,- նշել է նա՝ հայտնելով, որ Իրանը հարգում է բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ «Իրանի քաղաքականությունը մշտապես եղել է տարածաշրջանում խաղաղության, կայունության պահպանումը», - նկատել է նա։