19.04.2025
Իրանը միշտ պնդել է, որ պետք է հարգել տարածքային ամբողջականությունը. Զարիֆվ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան կներկայացնի

ՀՀ վարչապետի պաշտոնակատ Նիոկլ Փաշինյանը սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան կներկայացնի:


«Շատ շուտով սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան կներկայացնեմ: Վստահ եմ՝ առաջարկը փոխշահավետ է եւ իրականանալի կարճ ժամանակահատվածում՝ միջազգային հանրության աջակցությամբ»,- Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան էջում։



Մայիսի 27-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, համաձայն ՊՆ-ի հաղորդագրության, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Քաղաքական իշխանության գնահատականն ավելի խիստ է՝ հայ զինծառայողներն առևանգվել են ՀՀ տարածքից: Այդ մասին մասնավորապես հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Ֆրանսիան տրամադրել է 300,000 եվրո ՀՀ-ում պարենային առումով անապահով և տեղահանված անձանց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար