Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել են մարտի 22-ին Հադրութի շրջանում զոհված զինծառայողների, քաղաքացիական անձանց եւ անհայտ կորածների աճյունների որոնումները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Այսօրվա դրությամբ հայտնաբերվել է 1518 զոհվածների մարմին։