22.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Սյունիք և Արցախ
prev Նախորդ նորություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 2-ից աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, հաղորդում է ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը:


Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս-Կապան ավտոճանապարհի (Որոտան, Շուռնուխ բնակավայրեր) հատվածում տեղակայված հայ և ռուս սահմանապահների ծառայության, ինչպես նաև Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող խնդիրների առանձնահատկություններին:


«Մարզկենտրոն մուտք գործելիս Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որը դեսպանին ներկայացրել է քաղաքում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար», - ասված է հաղորդագրության մեջ:


 

Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացվել ՌԴ-ի, Ադրբեջանի և ՀՀ-ի ներկայացուցիչների միջև
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան