6.05.2025
ՀՅԴ անդամները բողոքի ակցիա են իրականացնում ԱԽ շենքի դիմաց
29.03.2021
ՀՅԴ անդամները բողոքի ակցիա են իրականացնում ԱԽ շենքի դիմաց

Ընդդիմադիր Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Անվտանգության խորհրդի շենքի դիմաց: Նրանց զայրացրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ «Թուրքիայի նկատմամբ Հայաստանի մոտեցումների շտկման» մասին հայտարարությունը: «Անվտանգության խորհդուրդն իր քարտուղարով դարձել է Հայաստանում Թուրքիայի դեսպանատուն, իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այլեւս հանգիստ կարող է ասել, որ ՀՀ-ում Թուրքիայի դեսպանն է», - հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում 3 անգամ չպատասխանեց հարցին՝ Թուրքիան Հայաստանի թշնամի՞ն է, թե՞ ոչ։ Օրերս ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը Թուրքիային համարու՞մ է թշնամի պետություն, ասել էր. «մեր մոտեցումներում պետք է որոշակի շտկումներ լինեն»: