24.11.2024
Փաշինյանը և Բելգիայի վարչապետը կարևորել են գերիների վերադարձը
prev Նախորդ նորություն

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:


Ինչպես հայտնում են ՊՆ նամուլի ծառայությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրադրությունը և վերջին զարգացումները:


Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ռազմագերիների ազատ արձակման պահանջով Նիդերլանդների կառավարության հայտարարությունների և ջանքերի համար, շեշտել Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն այս խնդրում:


Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող այլ հարցեր: