24.11.2024
Եվրախորհրդի ղեկավարը Փաշինյանին ու Ալիևին բանակցությունների վերսկսման կոչ է արել
prev Նախորդ նորություն

Կարևոր ուղղություն է պատերազմի մասնակիցների առողջական խնդիրների սպասարկումը. փորձագետ

Պատերազմին մասնակից կանոնավոր զորքերի զինծառայողների, պահեստազորայինների, կամավորականների հետ աշխատանքի մեծ ճակատ ունենք։ Այդ մասին նշում է Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:


«Հետպատերազմյան փուլում որոշակի աշխատանք տարվել է, սակայն դրանք դեռևս խիստ հեռու են բավարար լինելուց։


Առողջապահական, բարոյահոգեբանական խնդիրներից մինչև հետագայում պետության՝ նրանց նկատմամբ ունեցած պարտավորությունների սահմանում կամ եղած երաշխիքների ընդլայնում։


Կարծում եմ՝ հատուկ հանձնաժողովների միջոցով պետք է ծավալուն աշխատանք տանել պատերազմի ակտիվ մասնակից և այսօր էլ ծառայության մեջ գտնվող զինծառայողների՝ հետագա ծառայությունը ճիշտ տեղում և պայմաններում կազմակերպելու, խիստ անհրաժեշտության դեպքում՝ վաղաժամ զորացրում ապահովելու համար։


Սա բխում է և՛ զորքերի կարգապահության ապահովման, և՛ մարտունակության բարձրացման հրամայականից։


Կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա պատերազմի մասնակիցների առողջական խնդիրների սպասարկումը հետագա տարիներին, որովհետև, ցավոք, մեծ թվով խնդիրներ, դեռ երկար տարիներ զգացնել են տալու և պետությունն այս առումով հսկայական աշխատանք ունի անելու», - ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։