24.11.2024
Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացվել ՌԴ-ի, Ադրբեջանի և ՀՀ-ի ներկայացուցիչների միջև
prev Նախորդ նորություն

Հինգ ամիսների ընթացքում հավաքագրված հարկային եկամուտներն աճել են. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը կառավարության ունիսի 3-ի նիստում հայտնել է, որ 2021 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 618․4 մլրդ դրամ։


Միևնույն ժամանակ հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց տարբեր հարկատեսակների գծով վերադարձված գումարները, նրա խոսքով, կազմել են 68․6 մլրդ դրամ։


Նշված ցուցանիշները, ասել է նա, դրական տարբերություն ունեն և 2020, և 2019 թվականների համեմատելի տվյալների համեմատ։


«Մասնավորապես, նշեմ, որ 618․4 մլրդ հավաքագրված եկամուտները 47․2 մլրդ-ով ավելի են 2019 թվականի համադրելի տվյալներից և 34․8 մլրդ դրամով ավելի են 2020 թվականի համադրելի տվյալներից։ Վերադարձված գումարների մասով 2021 թվականի ընթացքում 68․6 մլրդ դրամը մոտ 25 մլրդ դրամով ավելի է 2019 թվականի ընթացքում վերադարձված գումարներից և 15 մլրդ դրամի չափով ավելի է 2020 թվականի ընթացքում վերադարձված գումարներից»,- ասել է ՊԵԿ նախագահը։


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ 2019 թվականի ամբողջ տարվա արդյունքներով հարկային եկամուտների մոտ 40 տոկոս աճ էր արձանագրվել։


«Այսինքն՝ այդ 40 տոկոս աճի վրա մենք հիմա 2019 թվականի համեմատ հիմա ունենք 8․3 տոկոսի աճ։ Ուզում եմ ընդգծել, որ այս ամենը տեղի է ունենում գումարների վերադարձի ֆոնին»,- ընդգծել է Փաշինյանը։