29.07.2025
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող է հայ-ադրբեջանական սահման այցելեն
prev Նախորդ նորություն

Վրաստանը միջազգային թմրահանցանքի փաստ է բացահայտել. թմրանյութերը մատակարարվում էին ՀՀ-ից

Վրաստանի ՆԳՆ-ն միջազգային թմրահանցանքի փաստ է բացահայտել: Քննությունը պարզել է, որ թմրանյութերը մատակարարվել են Հայաստանի Հանրապետությունից:


"Գրուզիա օնլայնը" հաղորդում է, որ քննության շրջանակներում թմրանյութերի անօրինական ձեռքբերման և պահման մեղադրանքով ձերբակալվել է 2001 թ. ծնված Մ. Կ.-ն: Քննությունը հաստատել է, որ ձերբակալվածը թմրանյութը ստացել է Հայաստանի Հանրապետությունից: 


Քննություն է տարվում Վրաստանի ՔՕ 19-260-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՔՕ 260-րդ հոդվածի 1-ին մասով:  Հանցանքը ենթադրում է ազատազրկում մինչև 6 տարի ժամկետով:

ԱՀ նախագահը ներկայացրել է պետական նախարարին
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար