23.11.2024
Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող է հայ-ադրբեջանական սահման այցելեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Շտեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) շուտով կարող են համաձայնության գալ հայ-ադրբեջանական սահման այցելելու հնարավորության շուրջ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:


«Շատ կարևոր է, որ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահները մոտ ապագայում կարողանան հասնել տարածաշրջան և տեղում իրավիճակը պարզեն, կողմերի հետ տեղում զրուցեն», - ասել է նա:


Նա ավելացվրել է, թե կարծում է, որ նման հնարավորությունը կարող է բացվել շատ մոտ ապագայում:


Նա հավելել է, որ կան բազմաթիվ կազմակերպչական մանրամասներ, որոնք կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում: