Հունիսի 7-11-ը Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը Նախիջևանում կանցկացնեն «Անդրդվելի եղբայրություն 2019» զորավարժությունը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Նախիջևան-Թուրքիա սահմանին անցկացվել է երկու երկրների դրոշների փոխանակման արարողություն։ Հիշեցնենք, նախորդ տարի այս ընթացքում ևս թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն անցկացվեց Թուրքիայի Կարս քաղաքում։ Այս զորավարժությանը մասնակցելու համար զինտեխնիկա էր ուղարկվել նաև Նախիջևանից։