26.11.2024
Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների հոսքը նվազել է 70 տոկոսով
prev Նախորդ նորություն

Վրաստանի օդանավակայանները այս հուլիսին սպասարկել են 45 000 պակաս ուղևորի

Վրաստանի բոլոր հինգ օդանավակայանները` Թբիլիսին, Բաթումին, Քութաիսին, Մեստիան, Ամբրոլաուրին, 2019 թվականի հուլիսին սպասարկել են 571 848 ուղևորի, ինչը 44 959 ուղևորով պակաս է 2018 թվականի հուլիսի ցուցանիշից (616 807 ուղևոր): Այսպիսին են «Վրաստանի օդանավակայանների միության» ներկայացրած տվյալները:


Գերատեսչության տվյալներով, ուղևորահոսքի 7,3 տոկոսով նվազումը կապված է 2019 թվականի հուլիսի 8-ից Ռուսաստանի ուղղությամբ ուղիղ ավիաչվերթների դադարեցմամբ:


Դրա հետ մեկտեղ, 2019 թվականի հուլիսին Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 384 632 ուղևորի, որը մոտ 10 տոկոսով (44 959 ուղևորով) պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: 2018 թվականի հուլիսին Թբիլիսիի օդանավակայանը սպասարկել է 429 126 ուղևորի:


Նույն ժամանակահատվածում ուղևորահոսքը նվազել է նաև Բաթումիի միջազգային օդանավակայանում: 2019 թվականի հուլիսին Բաթումիի օդանավակայանի սպասարկումից օգտվել է 100 432 ուղևոր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ պակաս է 10 893-ով: 2018 թվականի հուլիսին Բաթումիի օդանավակայանը սպասարկել է 111 325 ուղևորի:


Քութաիսիի միջազգային օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 14 տոկոս աճ: 2019 հուլիսին նշված օդանավակայանի ծառայությունից օգտվել է 85 738 ուղևոր, իսկ 2018 թվականի հուլիսին այդ ցուցանիշը կազմում էր 75 372 ուղևոր:


«Քութաիսիի օդանավակայանի ուղևորահոսքի վիճակագրության վրա մեծ ազդեցություն չի գործել Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթների դադարեցումը, քանի որ նշված օդանավակայանից Ռուսաստանի ուղղությամբ իրականացվում էր ընդամենը երկու չվերթ»,- ասված է հաղորդագրության մեջ: