Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում, այն դեռ չի ավարտվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հանրապետության օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ: Նրա խոսքով` նման պայմաններում ռազմական ներուժի մեծացումը պետք է դառնա առաջնահերթ հարցերից մեկը: Ալիևը հավելել է, որ այդ ուղղությամբ շատ լուրջ քայլեր են ձեռնարկվել. վերջին տարիներին վերանոգորվել են զորամասերի 80 տոկոսը և այլ աշխատանքը կշարունակվի: