ԵԱՀԿ գործող նախագահ. Շարունակում եմ լավատես մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հարցում
Ես կուզենայի տեսնել ղարաբաղյան հակամարտության կողմերի բարեխիղճ ջանքերի շարունակությունը լարվածության թուլացման համար:
Այս մասին հայտարարել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը:
«Շարունակում եմ լավատես մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հարցում, մշտապես կապի մեջ եմ և պարբերաբար հանդիպում եմ համանախագահների հետ: Ես լիովին աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և մենք առաջվա պես դրական ենք գնահատում այդ գործընթացը և առաջնորդների հավատարմությունը հրադադարի ռեժիմի ամրապնդման գործին: Ես կուզենայի տեսնել ղարաբաղյան հակամարտության կողմերի բարեխիղճ ջանքերի շարունակությունը լարվածության թուլացման և այնպիսի մթնոլորտի ստեղծման համար, որը կնպաստեր խաղաղության ամրապնդմանը և բանակցային գործընթացում առաջընթացին», - ասել է Լայչակը: