ԱՄՆ-ի շահերից է բխում Հարավային Կովկասի 3 երկրներում ՌԴ-ի ազդեցության նվազեցումը: ԱՄՆ-ն նաև ցանկանում է ունենալ տարանցիկ ուղիներ այս տարածաշրջանում, որոնք առնչություն ունեն նաև Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների հետ: Այդ մասին հայտարարել է ամերիկացի փորձագետ Ռիչարդ Վայցը: Նա նշել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը նախաձեռնող չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ըստ նրա, ԱՄՆ-ի համար այսօր ավելի կարևոր են Սիրիան, Իրանը, Կորեան, ՌԴ, Չինաստանը, Վենեսուելան: