Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Այսօր Վաշինգտոնում տեղի կունենա համանախագահների մասնակցությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Հիշեցնենք, որ նախօրեին համանախագահները հանդիպել են նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: