26.11.2024
Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն Բաքվում
prev Նախորդ նորություն

ԱՊՀ երկրների վարչապետերը կքննարկեն տնտեսական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում քննարկվելու է պետությունների միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող առաջարկությունների փաթեթը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Գումինսկին:


«Ենթադրվում է, որ Մոսկվայի հանդիպմանը կառավարությունների ղեկավարները կքննարկեն Համագործակցության շրջանակում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերը: Կարծարծվի, մասնավորապես, թվային տնտեսության ոլորտի զարգացումը»,-նշել է նա:


Բացի այդ, քննարկվելու է նաև ԱՊՀ երկրների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարությունը, նախատեսվում է որոշում ընդունել 1979-1989 թվականներին Աֆղանստանում պատերազմի տարիներին անհետ կորած զինծառայողների որոնումը շարունակելու մասին:


Որոշումներ կընդունվեն նաև «տնտեսական հարցերի, հակամենաշնորհային կարգավորման, անասնաբուժության, ռադիոնավիգացիայի եւ այլ թեմաների վերաբերյալ, որոնք վերաբերում են Համագործակցության բոլոր պետությունների շահերին: