26.11.2024
Ադրբեջանցիները Դավիթ-Գարեջիում էլեկտրականություն են քաշել. սա խելագարություն է. վարդապետ
prev Նախորդ նորություն

Աֆղան Մուխթարլիի փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել նրան

Թբիլիսիում 2017 թվականի մայիսին առևանգված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի կնոջ՝ Լեյլա Մուստաֆաեւայի՝ բանտարկված լրագրողի իրավունքների սահմանափակման եւ նրա դեմ հնարավոր սադրանքի մասին հայտարարության կապակցությամբ, լրագրողի փաստաբան Նեյմաթ Քերիմլին օգոստոսի 25-ին փորձել է տեսակցել նրան թիվ16 գաղութում: 


Սակայն, ինչպես նշում է Contact.az-ը, փաստաբանին եւ նրա հետ գաղութ եկած «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Գաջիլիին թույլ չեն տվել հանդիպել լրագրողին՝ պատճառաբանելով, թե ոչ աշխատանքային օր է:


Փաստաբանը պաշտպանյալի հետ հանդիպման մերժումը ոչ օրինաչափ է անվանել, քանի որ, նրա խոսքով, փաստաբանն իրավունք ունի ցանկացած պահի իր պաշտպանյալի հետ առանձին  հանդիպել ազատազրկման վայրում:


«Այս մերժումը ավելի է սաստկացրել մեր մտահոգությունը Աֆղան Մուխթարլիի մասին՝ նրա դեմ հնարավոր սադրանքների հետ կապված», - ասել է Քերիմլին:


Հիշեցնենք, հետաքննող լրագրող Մուխթարլիին առեւանգել էին Թբիլիսիում 2017-ի մայիսին եւ գաղտնի տեղափոխվել Ադրբեջան, որտեղ նրան մեղադրում են մաքսանենգության, սահմանի ապօրինի հատման, սահմանապահի դեմ բռնություն գործադրելու մեջ: Մուխթարլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:


Մուխթարլիի ձերբակալությունը դատապարտել են Եվրախորհրդարանը, մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները: Amnesty International-ը նրան ճանաչել է «խղճի բանտարկյալ»: