15.09.2025
ԵԱՏՄ անդամ երկրների փոխվարչապետերը կհանդիպեն Մինսկում
19.06.2019
ԵԱՏՄ անդամ երկրների փոխվարչապետերը կհանդիպեն Մինսկում

Հունիսի 21-ին Մինսկում տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստը ` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխվարչապետերի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ-ում արդյունաբերության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված գործնական քայլերը: Նախատեսվում է քննարկել ԵՏՀ կողմից պատրաստած՝  արդյունաբերական բլոկին, արդյունաբերական համագործակցության զարգացմանն ու ԵԱՏՄ շուկայում արդար մրցակցության ապահովմանը վերաբերող հարցերի շրջանակ: Նիստում նախատեսվում է քննարկել նաև ԵԱՏՄ երկրների արտադրողների ներգրավումը միջազգային համագործակցության շղթաներում խթանող նոր գործիք ստեղծելու նախաձեռնությունը: Դա կարող է լինել  եվրասիական ընկերությունների ստեղծումը: Փոխվարչապետները կքննարկեն նաև ​​արդյունաբերության տարբեր ոլորտների աջակցության մեխանիզմները: