Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, հայտարարել է, որ ՄԽ համանախագահները ներկայացրել են հստակ արդյունքների հասնելուն ուղղված առաջարկներ: «Արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի վաշինգտոնյան հանդիպմանը համանախագահները երկու կողմերի քննարկմանն են ներկայացրել հստակ արդյունքների հասնելուն և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացմանն ուղղված առաջարկներ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում: