Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել հունիսի 20-ից Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Նշվում է, որ ԱՄՆ դեսպանատունը ուշադիր հետևում է իրավիճակին: «Թեև կարևոր է ցուցարարների նկատմամբ բռնության և ուժի չարաշահման դեպքերի հետաքննությունը, մենք կոչ ենք անում կառավարությանը` գործել հավասարակշռված և զուսպ: Այժմ Վրաստանի ժողովրդավարությունն ուժեղացնելու համար ամենից շատ անհրաժեշտ է երկխոսություն բոլոր քաղաքական կուսակցությունների միջև»,- ասվում է հայտարարության մեջ: