Ադրբեջանի հետ համատեղ իրականացվող լոգիստիկ ծրագրերը Կարսում ավարտին կհասցվեն մինչև այս տարվա վերջ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը: Նշվում է, որ Կարսում կառուցվող լոգիստիկ կենտրոնը՝կարևորներից մեկն է լինելու Թուրքիայի արևելքում: Լոգիստիկ կենտրոնի համար հատկացվել է 300 հազար քմ տարածք: Այդ կենտրոնով տարեկան հնարավոր կլինի տեղափոխել 412 հազար տոննա բեռ: