22.04.2025
Վերին Լարսում 500 տրանսպորտային միջոց խցանման մեջ է հայտնվել
prev Նախորդ նորություն

Բաքվում կրքեր են եռում Արցախում ֆիլմի նկարահանումների պատճառով. կդիմեն ՌԴ-ին

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը կդիմի Ռուսաստանի Մշակույթի նախարարությանը` իր բողոքն արտահայտելով Արցախում հայ և ռուս կինոռեժիսորների նկարահանումների դեմ:


ԱՊԱ-ի հաղորդմամբ, ներկայումս դիմումը պատրաստման փուլում է:


Հայ կինոռեժիսոր Ռոբերտ Դեֆը և ռուս կինոռեժիսոր Ռանո Կուբաևան պատրաստվում են Արցախում «Վալտեր» ֆիլմի նկարահանումներին: Ֆիլմում նկարահանվելու է նաև ֆրանսիացի հայտնի դերասան Բիբի Նասերին («Տաքսի» ֆիլմի աստղ Սեմի Նասերիի կրտսեր եղբայրը  - խմբ.): Նշվում է, որ այս կապակցությամբ Մոսկվայի ադրբեջանական համայնքն արդեն դիմել է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն:


Նշենք, որ «Վալտեր» ֆիլմը պատմում է անցյալ դարի 90-ականների մասին: Գլխավոր հերոսը աշխատում է Մոսկվայում, սակայն վատ լուրը նրան ստիպում է վերադառնալ հայրենիք, Արցախ՝ մորը փրկելու կամ հուղարկավորելու համար: 

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ձերբակալվել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան