25.11.2024
Փորձագետ. Փաշինյանը ցանկանում է փոխել ուժերի բալանսը Մինսկի խմբի ներսում
prev Նախորդ նորություն

Վերին Լարսում 500 տրանսպորտային միջոց խցանման մեջ է հայտնվել

Վերին Լարս անցակետում, վրացական կողմում իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով ավտոմեքենաների մեծ հերթ է առաջացել: Վերջին օրվա ընթացքում մուտքի մոտ ժամանել է միայն 73 բեռնատար, մինչդեռ, միջինում 250-ից 400 բեռնատարներ են ժամանում: Այս մասին հայտնում է Հյուսիսային Կովկասի մաքսային վարչության մամուլի ծառայությունը:


Նշվում է, որ Ռուսաստան-Վրաստան և հակառակ ուղղությամբ մինչեւ 500 տրանսպորտային միջոցների հերթեր են գոյացել: Ռուսաստանից սահմանը հատող մեքենաները չեզոք տարածքում խցանման մեջ են հայտնվում, քանի որ Վրաստանի ճանապարհահատվածում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 7-9-ը տրանսպորտային միջոցները տեղաշարժը դեպի Վերին Լարսի անցակետ կլինի որոշակի սահմանափակումներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում իրականացվելիք ասֆալտապատման վերականգնողական աշխատանքների պատճառով:


Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: