1.05.2025
Ադրբեջանի տարածքով տարանցվել է ավելի քան 25 միլիոն տոննա բեռ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Փաշինյանը ցանկանում է փոխել ուժերի բալանսը Մինսկի խմբի ներսում

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է տարանջատվել ղարաբաղյան հարցում նախկին բանակցային ֆորմատից, որը կապված էր ՌԴ-ի հետ: Այդ գաղափարը գաղտնի կերպով աջակցություն է վայելում Արևմուտքի կողմից, սակայն այդ կերպ խաչ է քաշվում Մինսկի խմբի վերջին 20 տարվա ջանքերի վրա: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսեյ Ֆենենկոն:


Նա նշել է, որ Փաշինյանը մեծ հույսեր է կապում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հայկական սփյուռքի հետ, սակայն դժվար թե այդ երկրները իրական քայլեր ձեռնարկեն Ղարաբաղի հարցում: Նրանք կարող են օգտագործել Փաշինյանին հակառուսական նպատակներում, բայց ոչ ավելին:


Ըստ նրա, Փաշինյանը ցանկանում է փոխել ուժերի բալանսը Մինսկի խմբի ներսում: Սերժ Սարգսյանի օրոք ՀՀ-ն կողմնորոշվում էր դեպի Ռուսաստան, սակայն Փաշինյանի օրոք այդ երկրները կարող են դառնալ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն:

Վերին Լարսում 500 տրանսպորտային միջոց խցանման մեջ է հայտնվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով