22.04.2025
Բաքվում կրքեր են եռում Արցախում ֆիլմի նկարահանումների պատճառով. կդիմեն ՌԴ-ին
prev Նախորդ նորություն

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ձերբակալվել է

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հանձնվել է հատուկ նշանակության ստորաբաժանումներին, նա ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:


Նրան տեղափոխել են Բիշքեկում գտնվող մեկուսարան:


Հիշեցնենք, օգոստոսի 7-ին, Ղրղզստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները սկսել են երկրի նախկին նախագահին ձերբակալելու գործողությունը: Նրան կասկածում են կոռուպցիայի մեջ և զրկել են անձեռնմխելիությունից:


Ատամբաևը դիմադրություն է ցույց տվել իրավապահներին, որի հետևանքով հատուկ նշանակության ջոկատի 1 զինծառայող զոհվել է, 52 մարդ վիրավորվել:Ավելի ուշ տուժածների թիվը հասավ 80-ի:


Այսօր նախկին նախագահ Ատամբաևը խոստովանել է, որ անձամբ է կրակել գրոհողների վրա:


 

Հայտնի է, թե երբ Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան