Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան հայտարարել է, որ Վրաստանն աննախադեպ եւ համապարփակ համագործակցություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, հատկապես ռազմական ոլորտում: Մի քանի շաբաթ առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում հայտարարել էր, որ «ինքը հանձնարարելի չի համարում» ամերիկյան ռազմակայանների կառուցումը Վրաստանում: Պաշտպանության նախարարը ձեռնպահ է մնացել նախագահի դիրքորոշման գնահատումից եւ նշել է, որ հեռանկարում ինքը միայն ողջունում է ամերիկյան ռազմակայանների գոյությունը Վրաստանում: Պաշտպանության նախարարի խոսքով՝ տարեվերջին Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կստորագրվի եռամյա շրջանակային համաձայնագիր, որն էլ ավելի կխորացնի ռազմական համագործակցությունը: