Ապրիլյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի բանակը 90-ականների բանակ չէ և այն կտրուկ փոխվել է: Քառօրյա պատերազմը շատ անակնկալ էր հայերի և ՀՀ-ի ղեկավարության համար: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:Նա նշել է, որ ապրիլյան պատերազմը հանգեցրեց ՀՀ-ում քաղաքական ղեկավարության փոփոխության: Պատերազմի հետևանքով իշխող կուսակցությունը կորցրեց իր հեղինակությունը՝ երկար տարիներ երկիրը կառավարած ուժերը ստիպված եղան հեռանալ:Նրա խոսքով, ՀՀ-ն հնարավորություններ չունի զենքեր գնել Թուրքիայից և Իսրայելից, ինչպես դա անում է Ադրբեջանը: Երևանը սահմանափակվում է ՌԴ-ից զենքեր գնելով:Ֆելգենհաուերը հավելել է, որ ապրիլյան պատերազմի կրկնության հնարավորությունը բարձր է: