Պուտինը ստորագրեց օրենքը, որը հեշտացնում է արտասահմանցիների կացությունը ՌԴ-ում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը հեշտացնում է արտասահմանցիների առանձին խմբերի համար Ռուսաստանում ժամանակավոր կացությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օրենքը, մասնավորապես, տարածվում է հետեւյալ խմբերի վրա՝
Քաղաքացիներ, որոնք ծնվել են Ռուսաստանում
Ամուսնացած են ռուսաստանցու հետ
Հայրենակիցների ինքնակամ վերաբնակեցման աջակցության պետական ծրագրի մասնակից են
Փախստական են ճանաչված
Ռուսաստանում ժամանակավոր կացություն են ստացել
Բացառություն է արվել բարձր որակավորում ունեցող մասնագետներին եւ նրանց ընտանիքների անդամներին: Բացի այդ, ընդլայնվել է արտասահմանցիների շրջանակը, որոնք կարող են բնակության իրավունք ստանալ առանց ժամանակավոր կացության թույլտվության: Նրանց թվին են պատկանում՝
Ծնվել են ՌԽՖՍՀ տարածքում եւ ունեն ԽՍՀՄ քաղաքացիություն
Ռուսաստանում ծնված երեխաները, որոնց որդեգրել են արտասահմանցիները:
ժամանակավոր կացության թույլտվություն կտրվի նաև արտասահմանցի քաղաքացիների առանձին խմբերի՝ առանց հաշվի առնելու կառավարության քվոտան: