27.11.2024
Ադրբեջանը ցուցադրել է բրիտանական դիպուկահար հրացանները
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին: Այդ մասին հայտնում է contact.az-ը:


Նշվում է, որ Ղազարյանը որևէ բողոք չի հայտնել կալանքի պայմանների և իր բուժման վերաբերյալ:


«Թարգմանչի միջոցով Ա.Կազարյանի հետ զրույցի ընթացքում նա ասաց, որ անցել է բժշկական զննում, նրա առողջական վիճակը նորմալ է, ինքը գոհ է կալանքի պայմաններից, բուժումից և սննդից: Ղազարյանը նաև ասաց, որ իր իրավունքները չեն խախտվել, և ինքը չունի գանգատ կամ բողոքներ», - ասված է Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք, օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: