Ադրբեջանը ցուցադրել է բրիտանական դիպուկահար հրացանները
Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունը (ՊՍԾ) սպառազինության մեջ ներառել է Մեծ Բրիտանիայի արտադրության Rangemaster - 338LM դիպուկահար հրացաններ, հայտնում է ռազմական նորությունների AzeriDefence ադրբեջանական կայքը:
«ՊՍԾ-ն Rangemaster -338LM հրացանը ցուցադրել է 2019 թ. օգոստոսի 14-ին, Բաքվի Դրոշի հրապարակում` սահմանապահ զորքերի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում: Մինչ այժմ հայտնի էր, որ ադրբեջանցի սահմանապահների սպառազինության մեջ ընդգրկվել է՝ խոշոր տրամաչափի Accuracy International AW50 և AX-308 դիպուկահար հրացաններ», - նշում է AzeriDefence-ն:
Հրատարակությունը նշում է, որ ցուցահանդեսում ցուցադրվել են նաև՝ ադրբեջանական արտադրության ST-338 «Yalquzaq», ամերիկյան՝ «CheyTac», շվեյցարական՝ OM-50 «Nemesis», ֆիննական՝ «Sako TRG-22», ավստրիական՝ SSG-08 և SSG- M1 և խորվաթական՝ MACS հրացաններ: