21.04.2025
Ադրբեջանը վերացրել է վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են մեկնարկում

Սեպտեմբերի 2-ին Բաքվում կմեկնարկեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համատեղ Eternity-2019 հրամանատարաշտաբային զորավարժությունները համակարգչային աջակցությամբ:


Զորավարժությունների ընթացքում, որոնք կունենան տեսական և գործնական մաս, երեք երկրների ռազմական ստորաբաժանումների և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարածշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությանն ուղղված առաջադրանքներ: Այդ մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:


Զորավարժությունները կանցկացվեն ինչպես Ադրբեջանի ԶՈւ Ռազմախաղերի կենտրոնում, այնպես էլ դաշտային պայմաններում:


Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 6-ին:

Մեկնարկում են թուրք-ադրբեջանական TurAz Qartalı-2019 համատեղ զորավարժությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար