27.11.2024
Հայացք Բաքվից. Ադրբեջանն ԵԱՏՄ-ին անդամակցելու պլաններ չունի
prev Նախորդ նորություն

Ես ներողություն եմ խնդրում. «Սաբուրթալոյի» մարզիչը պարտության համար մեղավոր իրեն է զգում

«Սաբուրթալոն» չկարողացավ պահպանել Եվրոպայի լիգայի երրորդ որակավորման առաջին խաղում Երևանում ձեռքբերված առավելությունը «Արարատ-Արմենիայի» նկատմամբ, պարտվեց տանը և չանցավ փլեյ-օֆֆ: Այս մասին խաղից հետո հայտարարել է «Սաբուրթալոյի» գլխավոր մարզիչ Գիորգի Ճիաբրիշվիլին՝  ստանձնելով պարտության համար ողջ պատասխանատվությունը:


«Սա տապալում էր և դրա մեղավոր 100 տոկոսով ես եմ: Բազմաթիվ բացթողումներ ունեինք, իմ մարտավարությունը չարդարացրեց իրեն, սակայն ամեն ինչ նախօրոք ծրագրելը բարդ է: Սա իմ թիմի առավելագույնը չէ: Խաղը չստացվեց: Կար անհաջողություն, կային սխալներ, սակայն չպետք է պարտվեինք, հյուրերը ավելի լավ ֆուտբոլիստներ չունեին: Սա ավելի խառնվածքի խնդիր էր:


Եթե որևէ մեկին սա կօգնի, ապա ես ներողություն եմ խնդրում: Կարծում եմ, ավելի շատ ժամանակ և աշխատանք է հարկավոր: Հնարավոր է կարիերայում վերցնեմ դադար: Ժամանակը ցույց կտա»,- հայտարարել է Ճիաբրիշվիլին: