26.11.2024
Վրացիներն ու աբխազներն ընդհանուր արմատներ ունեն, ապագան էլ պետք է ընդհանուր լինի. Բախտաձե
prev Նախորդ նորություն

Բաքվի ռազմական ցուցահանդեսում ներկայացվել է անխոցելի ԱԹՍ

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ստեղծման 100-ամյակի կապակցությամբ Բաքվում կազմակերպված ռազմական ցուցահանդեսում ցուցադրվել է Harop տիպի ԱԹՍ-ի արձակման սարքը:


«ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրված սարքը կարող է տեղափոխել և արձակել իսրայելական արտադրության 12 ԱԹՍ:


ԱԹՍ-ի կառավարման հեռահարությունը կազմում է 200 կմ: Կամիկաձե-անօդաչուի թիրախը խոցելու հավանականությունը կազմում է 100 տոկոս: Դրոնն ընդունակ է թռչել 16 հազար մետր բարձրության վրա, ինչը չափազանց դժվարացնում է հակառակորդի կողմից նրա հայտնաբերումն ու ոչնչացումը: