ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը քննարկել են առկա իրավիճակը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հեռանկարները: Հիշեցնենք, մայիսի 27-ին համանախագահներին Երևանում ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետ նրանք մեկնել էին Արցախ և հանդիպել նախագահ Բակո Սահակյանի հետ: