24.01.2025
Բաքվի համար միակ մեղավորը Հայաստանն է
03.06.2019
Բաքվի համար միակ մեղավորը Հայաստանն է

Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի՝ հակամարտությունը միջազգային հանրության պահանջներով կարգավորելու  համար: Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Հայաստանի ԱԳՆ էմոցիոնալ և նույնքան հակասական  հայտարարությունը հայկական և ադրբեջանական ԶՈՒ շփման գծումառկա իրավիճակի մասին արտահայտում է Հայաստանի ղեկավարության արձագանքը ներքաղաքական իրավիճակին», - ասված է հայտարարության մեջ: Բաքուն կրկին պնդում է, որ մարդկային զոհերի և փոխադարձ հակասությունների «միակ մեղավորը» Հայաստանն է: Հիշեցնենք, ՀՀ ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվում էր, որ Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրելու իրադրության հետագա սրման ռիսկերի համար: Հայտարարությունը տարածվեց ավելի վաղ շփման գծում հակառակորդի կողմից արձակված կրակոցից 19-ամյա ժամկետային զինծառայողի սպանությունից հետո: