Փարիզում այսօր հանդիպել են Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ժան-Իվ Լե Դրիանը և Էլմար Մամեդյարովը: Ըստ երկու երկրների պաշտոնական աղբյուրների՝ կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը ընդգծել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործումը, որոնց շուրջ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Ըստ Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի ծառայության, Լե Դրիանը հավաստիացրել է իր ադրբեջանցի պաշտոնակցին, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վճռական և անկողմնակալ է հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու հարցում։